Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՈՒ՞ր եք

ՈՒ՞ր եք
17.10.2023 | 13:52

Ինձ անգամ հետաքրքիր չէ, թե այս անգամ ընդդիմությունը ինչ կանի։

Լրիվ լուրջ ու երկար մտածելուց հետո պտի բոլորս հասկանանք, որ էս խմորը ջուր կքաշի։

Իսկ տեղի է ունեցել մի բան, որի պայմաններում հայկական նորագույն պատմությունը ընդհատվել է ու Արցախը չկա։

Որտե՞ղ են պատասխանատուները, ո՞վ է պատասխան տալու կատարվածի համար։

Որտե՞ղ են ՀՀ հիմնադիր հայրերն ու էն «Արցախը տանք, ու հանգիստ ապրենք» պապին։

Ինչու՞ են լռում 2րդ ու 3րդ նախագահները։

ՈՒ՞ր են ՊՆ նախարարները, գլխավոր շտաբի պետերը, էն վառ անհատները։

Պարոնայք, ու՞ր եք:

Վեհափառ Տերեր, արքեր ու եպիսկոպոսներ, ու՞ր եք:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3399

Մեկնաբանություններ