Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հարավկովկասյան բանտի «կլյուչնիկը»

Հարավկովկասյան բանտի «կլյուչնիկը»
16.11.2023 | 13:11

Կամ Էրդողան Ռեջեփը պաշտոնապես նշանակվել է Հայաստանի դաստիարակ, կամ` ստանձնել է հարավկովկասյան բանտի «կլյուչնիկի» դերը:

Վերջինս ասում է.

«Հայաստանն իր դասը քաղեց ղարաբաղյան պատերազմով, նստեց տեղը»:

Այսպիսի բառապաշար ունեին խորհրդային մանկապարտեզների դաստիարակները:

Նման լեքսիկոն ընդունված է նաև գաղութում:

Սակայն, այս «պատմության» մեջ կարևորը ոչ թե Էրդողան Ռեջեփի լեքսիկոնն է, այլ Հայաստանի ներկա կարգավիճակը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4272

Մեկնաբանություններ