Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Որոշում կայացնողներն իրենց դեմ որոշում չեն կայացնի

Որոշում կայացնողներն իրենց դեմ որոշում չեն կայացնի
10.12.2023 | 14:50

Կյանքը լա՞վն է, թե՞ տանջանք, Հայաստանի ժողովուրդը լա՞վն է, թե՞ անհայրենիքներին քվեարկությամբ ձայն տված մարդկային զանգված։ Եթե Հայաստանի ժողովուրդը վատը լիներ, 44 օր հերոսաբար չէր պայքարի տարօրինակ, դավադիր պատերազմում։ Սակայն ճշմարտությունն այն է, որ Հայաստանի քաղաքական էլիտաները ծառայում են օտարներին, օտարների գործակալներ են կամ շահերի գործակալներ։

Հայաստանը, որպես պետություն, փրկվելու մի ելք ունի՝ լյուստրացիա անել, բացահայտել Հյուսիսի և Արևմուտքի բոլոր գործակալներին, նրանց հեռացնել քաղաքական կյանքից։ Սակայն ո՞վ պետք է դա անի, Հայաստանում որոշում կայացնողներն իրենց դեմ որոշում չեն կայացնի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4979

Մեկնաբանություններ