ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կռվելու ու պայքարելու փիլիսոփայության բացակայություն

Կռվելու ու պայքարելու փիլիսոփայության բացակայություն
17.01.2024 | 17:38

Աշխարհի ամենակայացած, ամենազարգացած պետական համակարգ և ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող պետության` Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն էր ասում. «Եթե ուզում եք ոչնչացնել որևէ ազգ՝ սկսեք ոչնչացնել մշակույթը»:

Չերչիլի վերաբերմունքը մշակույթի նկատմամբ մեկ այլ շատ հետաքրքիր դրվագով է արտահայտվում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ ներկայացվում է պետական բյուջեի նախագիծը, Չերչիլը չի գտնում մշակույթին հատկացվող ծախսերի տողը։ Ի պատասխան վարչապետի հարցի, ասում են, թե պատերազմի թեժ ժամանակ արդյո՞ք հարկ կա մշակույթին գումար հատկացնել։ Իսկ Չերչիլը պատասխանում է, թե այդ դեպքում ինչի՞ համար են կռվում, եթե չպիտի լինի մշակույթ։

Մեր պարտությունների մեջ գտեք նաև մշակույթի, ազգային ավանդույթների բացակայությունը և դրա հետևանքով կռվելու ու պայքարելու փիլիսոփայության բացակայությունը։

Մենք կարիք ունենք կրկին վերականգնելու ազգային ավանդույթները, որոնք կդառնան մեզ առաջնորդողը պատերազմի ու պայքարի մեջ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6321

Մեկնաբանություններ