Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Եթե դա լիներ նորմալ երկրի օրենսդիր մարմին

Եթե դա լիներ նորմալ երկրի օրենսդիր մարմին
19.03.2024 | 14:05

Ասենք, ըստ ձեզ, խորհրդարանում ի՞նչ հարցեր պիտի քննարկվեին էսօր, եթե դա լիներ նորմալ երկրի օրենսդիր մարմին, այլ ոչ թե անտեր ու փնթի, բրախած մի տերիտորիա․ բնական է, որ ահագնացող թուրքական վտանգի, Տավուշում հանձնվող գյուղերի, հնարավոր պատերազմին ու աշխարհաքաղաքական թայֆունին դիմակայելու կամ, լավ, գոնե մի պրոպետական ու պրոհայկական անտեր օրինագիծ, բայց...

Փոխանակ հատուկ նիստ անեն, քննարկեն առաջիկա վերահաս վտանգը կանխելու, անվտանգային խնդիրներին դիմակայելու մասին հարցեր, դասական օնանիզմով են զբաղված․ միանշանակ է, որ ուրիշ ցանկացած հարց հակազգային կեղծ օրակարգ է։

Հիմա ուշադիր, թե ինչ հարցեր են ներառված ԱԺ՝ էսօր մեկնարկած քառօրյայի օրակարգում․ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» հարց, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարց, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք և նման այլ մարազմատիկ նախագծեր։

Ընդհանուր՝ քառօրյայի օրակարգում 15 հարց է, որից 4-ը՝ երկրորդ ընթերցում․ բա էլ կայֆավատը ո՞նց է լինում, դրա ասած՝ պոզով-պոչո՞վ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6485

Մեկնաբանություններ