ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես

Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես
25.08.2024 | 10:25

Իշխանության հետ ամեն բան պարզ է: Իսկ ընդդիմադիր դաշտում կա՞ գոնե 3-4 մարդ, որոնք խորությամբ տիրապետում են ստեղծված ծայրահեղ բարդ իրավիճակի բոլոր նրբություններին: Ադ թվում՝ ներգրավված երկրների ԻՐԱԿԱՆ շահերին ու ԻՐԱԿԱՆ պլաններին: Մյուս անհրաժեշտ նախապայմանների մասին չեմ էլ խոսում:

Ընդդիմության պատասխանատվությունն էս իրավիճակում տասնապատիկ մեծ է:

Որքա՞ն կարելի է կրկին փորձել, հետո չստացվելու համար մեղավոր կարգել ում ասես: Կամ էլ պաշտպանվել գործադրված ջանքերի մասին սրտաճմլիկ բացատրություններով:

Հայաստանը ծանր հիվանդ է: Եթե մեկն էս իրավիճակում ունի էդքան պատասխանատվություն, իմաստություն, համարձակություն, կապեր, խելք ու ռեսուրս, որ մոտենա վիրահատական սեղանին, չպետք է վիրահատարանից դուրս գա առանց հիվանդի կյանքը փրկելու:

ՈՒղղակի իրավունք չունի:

ՈՒղղակի կդառնա հանցակից:

Էս իրավիճակում ընդդիմության առաջնորդը, իմ պատկերացմամբ, ժողովրդին հրապարակ հրավիրելուց առաջ պետք է ի լուր հայությանն ու արտաքին աշխարհի հայտարարի՝ ինքը կամ հասնում է հռչակված խնդրի լուծմանը կամ իրեն տանում են Թոխմախ:

Նույնիսկ բանտը տարբերակ չպետք է լինի:

Ես նման 3-4 հոգու հազիվ եմ ճանաչում:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ