«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում

Ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում
26.08.2024 | 14:01

Դավադրության շնորհիվ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձն ու իր շրջապատը, կորցրել են նորություններ «սարքելու» և հանրության ուշադրության կենտրոնում գտնվելու ունակությունը։

Եթե դա չի ստացվում, ապա վերջնահաշվարկով իրենց կառավարման արդյունքը մնում են Արցախի ու երկրի տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, անհամար փախստականներն ու մեր կորսված ազգային արժանապատվությունը։

Դոլմա փաթաթելը, հեծանիվ քշելը, Սևանում թոփլես լողանալն արդեն ծաղրի առարկա դառնսլ է նշանակում։ Դա հանրային դիսկուրսի ձևավորում չէ։ Իրենց ինտելեկտուալ դատարկությունը նման եղանակով ծածկելը փրփուրներից կախվել է նշանակում։

Քաղաքական տարածությունը բացարձակապես դատարկ է, ինչը վարչախմբի գոյության ամենավերջին ու միակ ռեսուրսն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ