Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասֆալտահպատակների լավ երկրի իդեալը

Ասֆալտահպատակների լավ երկրի իդեալը
18.10.2024 | 13:19

Էս ասֆալտապաշտները ջրահեռացման համակարգն էլ են ասֆալտել, որ իրենց ասֆալտամոլ աջակիցները իրենց երջանիկ և բավարարված զգան: Հիմա էլ հարցնում են՝ բա էդ ո՞նց էր, որ առաջ սենց ջրհեղեղներ չէին լինում: Էս ասֆալտամեծարներին թվում է, թե լավ երկիր ունենալն այն է, որ ամեն ինչ ասֆալտում ես: Էս ասֆալտի գերիները դեռ վաղուց, երբ երանի էին տալիս Սաակաշվիլիի Վրաստանին, ընդամենը երկու բան էին ասում: Ասում էին՝ ճանապարհներն ասֆալտած են, գաիշնիկներն էլ փող չեն վերցնում: Դա է ասֆալտահպատակների լավ երկրի իդեալը: Դե վայելեք, ասֆալտից-ասֆալտ Հայաստան երազողներ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7767

Մեկնաբանություններ