Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տրամաբանություն չկա

 Տրամաբանություն չկա
03.02.2025 | 14:41

Օտարերկրացիները սեղմել են մետրոյի գնացքի արգելակման կոճակը, հետո 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։ Հետաքրքիր է, որ ձերբակալվել են խուլիգանություն կատարողները, ոչ թե Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, որն այդ մասին հայտնել է։

Օրերս ադրբեջանական ծագմամբ մի քանի իրանցիներ էլ Հանրապետության հրապարակում էին խուլիգանություն արել, բայց ձերբակալվեց այդ մասին հայտնած Ղարիբ Բաբայանը։

Տրամաբանությունը որտե՞ղ է։ Վագոնը ներկողները գույքային վնաս են պատճառել․ իսկ մեր երկրի մայրաքաղաքի ամենակենտրոնում Արցախի մասին ադրբեջաներենով երգողները ոչ մի բան չէի՞ն վիրավորել։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 6792

Մեկնաբանություններ