«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չէ, դու Պապ թագավոր չդառար

Չէ, դու Պապ թագավոր չդառար
13.05.2025 | 10:15

Պապին հռոմեացիք հրավիրեցին կերուխումի ու գոնե սպանեցին, իսկ քեզ հրավիրում են ու բանի տեղ չեն դնում։

Դիվանագիտություն էլ չսովորեցիր, որ ռուսների քթից բերեիր։

Օրինակ, եթե երեք ժամ նստում ես ու ոչ ոք քեզ չի նկատում, կարող ես ձևացնել, թե այդտեղ մարդ չկա ու․․․ միզես։

Եթե դրանից հետո էլ բանի տեղ չդնեն՝ կարող ես էդ թանկանոց սպասքի պատառաքաղներից մի երկուսը գցես ջեբդ ու թռնես։

Ես քո տեղը լինեի՝ էդ Լուկաշենկոյի պատառաքաղներն էլ կթռցնեի․ մեկ ա քեզ չեն նկատելու ու Լուկաշենկոյի անունը դուրս կգա։

Աղազար դը Հովիկյան

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3414

Մեկնաբանություններ