Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քեզ՝ Հայաստան

Քեզ՝ Հայաստան
29.05.2025 | 11:36

Աշխարհի մեջ մեր սեր

և սիրո մեջ՝ մեր աշխարհ,

մեր սրտի մեջ լույս

և լույսի մեջ՝ մեր սիրտ.

երազի մեջ իրական,

իրականում մեր երազն ես,

և հրաշք ես միշտ կատարվող:

Քարի մեջ՝ հող, հողի մեջ՝ արև,

և երկինք ես մեր հոգու մեջ,

անվրեպ գալիք՝ հողից վերև,

և մեր ոգի՝ ջրերի վրա պարզ.

քո մեջ մեզ գտնելու լույսն ես,

քեզ չկորցնելու հավատ՝ մեր մեջ:

Երբ հոգի ես, մարմին ենք քեզ,

թե մարմին ես, քո հոգին ենք.

մեր ապրելու վստահություն,

մենք՝ երաշխիք քո կյանքին.

քեզ նայում՝ տեսնում ենք մեզ:

Բարձր դրոշ, զինանշան, օրհներգ մեր տաք,

սրտի օրենք, խղճի դատող ու մարդասեր,

հոգով վճռող պետություն.

հայրերիս երկիր, որդիներիս հայրենիք,

մորս կաթի համն ես, Հայաստան:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 6314

Մեկնաբանություններ