ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սյունիքի մասով կա լրջագույն վտանգ

Սյունիքի մասով կա լրջագույն վտանգ
18.06.2025 | 15:00

Իսրայելա-իրանական պատերազմի պայմաններում Հայաստանի կապիտուլյանտ և ողորմելի կառավարիչների օր ավել իշխանության մնալը Հայաստանի և առաջին հերթին Սյունիքի համար հղի է ողբերգական հետևանքներով:

Նախորդ օրերին շատ է քննարկվել, որ իսրայելա-իրանական պատերազմի շարունակությունից կարող են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան և ներխուժել Սյունիք: Այո, այդ վտանգը կա:

Բայց Սյունիքի մասով կա ևս մեկ լրջագույն վտանգ. իսկ եթե «բանը բանից անցնի» (ասենք՝ Թեհրանի կենտրոնական իշխանությունն ընկնի) և Իրանի հյուսիսից 100 հազար թյուրքախոս փախստականներ ոտքով ուղղակի անցնեն Արաքսն ու մտնեն Սյունիք, ո՞վ է նրանց կանգնեցնելու. Փաշինյան Նիկո՞լը, Միքայելյան Սասու՞նը, Պապիկյան Սուրե՞նը, թե՞ Ասրյան Էդվարդը:

Եվ, որ ամենակարևորն է՝ ո՞վ է նրանց հետո Սյունիքից կարողանալու հանել:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի օրերին Իրանի հյուսիսի թյուրքախոսները Արաքսի ափին կանգնած ծափերով էին հետևում Նիկոլի ղեկավարած հայկական բանակի պարտություններին, իսկ Թավրիզում հրավառություններ էին կազմակերպում:

Նաև կան տեղեկություններ, որ 2021-ի հոկտեմբերին Արաքսի երկայնքով ընթացող մարտական գործողությունների ժամանակ Իրանի հյուսիսի թյուրքախոսները Ադրբեջանին հետախուզական և նույնիսկ լոգիստիկ բնույթի աջակցություն են տրամադրել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ