«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կա՛նգ առ, երկիրը մի՛ կործանիր

Կա՛նգ առ, երկիրը մի՛ կործանիր
05.11.2025 | 13:27

նիկո՛լ, քանի ուշ չի, վերջ տուր քո ամենօրյա մեյմունություններին։

Ամեն օր՝ լուսաբացին, դատարկ գլխիդ գլխարկ ես դնում ու մտնում ֆեյսբուք, անիմաստ գրառումներ անում՝ «էսօր շրջում էի քաղաքի փողոցներում,

ավտոբուս նստեցի,

կիրակի եկեղեցում «պատարագ» եմ անում, խաղաղություն եմ բերել,

բանակում՝ ժամկետային զինծառայության ժամկետը դարձրել եմ 1.5 տարի,

նոր պետություն եմ ստեղծել»։

Իսկ ալիևը հակառակն է ասում. «Խաղաղություն չկա, քանի դեռ թուրքերը չեն վերադարձել Հայաստան, քանի սահմանադրությունը չես փոխել, քանի Սևանը չես հանձնել»։

Մենք գիտենք, որ դու գիժ ես, բայց սովորական գժերից չես, այլ՝ հատուկ դասընթացներ անցած գժերից ես։

Դեռ ժամանակ ունես, կա՛նգ առ, երկիրը մի՛ կործանիր։

Համլետ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ