ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

նիկոլը հետապնդում է պարզ, բայց վտանգավոր նպատակ

նիկոլը հետապնդում է պարզ, բայց վտանգավոր նպատակ
15.11.2025 | 12:47

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումներով և տարբեր նախաձեռնություններով նիկոլը հետապնդում է մի պարզ, բայց վտանգավոր նպատակ՝

• ցույց տալ, որ Եկեղեցին խոցելի է,

• ցույց տալ, որ իրենք ու իրենց թիմը կարող են շարունակել պայքարը Եկեղեցու դեմ,

• ստեղծել տպավորություն, թե հոգևորականների շրջանում կան մարդիկ, ովքեր չեն աջակցում Վեհափառ Հայրապետին։

Այս գործողությունների հանրագումարը կարող է հանգեցնել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների թուլացմանը և ամբողջ հայության հավատքի հիմքերի խարխլմանը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ