ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոլից զատ աշխարհում չկա մեկը, ով Զելենսկու համար կարող է մաստեր-կլաս կազմակերպել

Նիկոլից զատ աշխարհում չկա մեկը, ով Զելենսկու համար կարող է մաստեր-կլաս կազմակերպել
23.11.2025 | 12:44

Մեկը չկա՞ խորհուրդ տա Զելենսկուն՝ զանգահարել «Հայկական ժամանակի» սեփականատիրոջը՝ Նիկոլին։

Նիկոլից զատ աշխարհում չկա մեկը, ով Զելենսկու համար կարող է մաստեր-կլասս կազմակերպել, թե ինչպես են կորցնում համ առանցքային գործընկերոջը, համ էլ արժանապատվությունը:

Նիկոլից բացի ոչ մեկը չի կարող Զելենսկուն ավելի լավ սովորեցնել, թե ինչպես են կզում ու թշնամու կոշիկները լիզում, ինչպես են ազգ ու Հայրենիք ուրանում, ինչպես են պարտությամբ հպարտանում, ինչպես են սեփական ժողովրդի արյունն անասնակերի հետ փոխանակում…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Մեկնաբանություններ