ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ոչ մի ենիչերի նրա վրա չի հարձակվել՝ Գարեգին Երկրորդի անունը տալու համար

Ոչ մի ենիչերի նրա վրա չի հարձակվել՝ Գարեգին Երկրորդի անունը տալու համար
01.12.2025 | 13:37

Հռոմի պապ Լևոն 14-րդը Պոլսի Հայոց պատրիարքության սբ. Աստվածածին Մայր Տաճարում, էկումենիկ արարողության ժամանակ ունեցած ելույթում, Պոլսի պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի միջոցով, ամենից առաջ ողջույն է հղել Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Հռոմի պապը նաև խոսել է քրիստոնեական միասնության, Ներսես Շնորհալու, Վազգեն Առաջինի մասին:

Չնայած Հռոմի պապը գտնվում էր Թուրքիայում, ոչ մի ենիչերի նրա վրա չի հարձակվել՝ Գարեգին Երկրորդի անունը տալու համար:

Դե թող բոլոր աղանդավորական քպ-ոները, իրենց քպ-ա-փեդի հետ նախանձից կանաչեն...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Մեկնաբանություններ