Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլին պատերազմ է պետք

Նիկոլին պատերազմ է պետք
15.01.2026 | 16:24

Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն։ Հիշեցնեմ, որ նման մի իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Վրաստան հարաբերություններում, քանի որ ոչ պաշտոնական աղբյուրներով պարբերաբար մեզ նախատում են, թե Հայաստանը դարձել է վրացական օպոզիցիայի «վտարանդի» ակտիվիստների ապաստանը:

Իրանի դեսպանը նաև ոչ երկիմաստ հիշեցրել է, որ եթե Իրանում բողոքի ակցիաները հաջողության հասնեն, ապա պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։

Իսկ դեսպանի ամենավտանգավոր ուղերձն այն է, որ Հայաստանի կողմից նման քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ:

Իմ հիշողության մեջ չի տպավորվել մի դեպք, երբ իրանցի դիվանագետներն այդքան կտրուկ և բաց տեքստով իրենց մտահոգություններն արտահայտեն՝ հատկապես Հայաստանի նկատմամբ: Փոխարենը՝ մինչև այս պահը, Իրանը մեր միակ հարևանն է, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին տվել է հստակ հայանպաստ արձագանք՝ դրանք համարելով իրենց երկրի համար «կարմիր գիծ»:

Մյուս կողմից էլ՝ իրանցի դիվանագետի խոսքերում հուսահատության նոտաներ եմ նկատում, որովհետև չի բացառում իր երկրում հակակառավարական ցույցերի հաջողությունը:

Տարածաշրջանը վառոդի տակառի վրա է, բայց Փաշինյանն ու իր քաղաքական կլանը TRIPP են «տռռցնում», իրենց իշխանությունը պահելու համար հերթական հազարներին զոհելուն են պատրաստվում, որովհետև դա անձամբ իրենց ու իրենց ընտանիքներին չի սպառնում: Հետո կհայտարարեն, որ ամեն ինչ անշրջելի էր, նույն արդյունքն էր լինելու Հյասատանի ու հայ ժողովրդի համար, միայն թե՝ առանց զոհերի:

Նիկոլին պատերազմ է պետք, և նա այդ պատերազմը կբերի Հայաստանի գլխին՝ թեկուզ Իրանի պատրվակով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2757

Մեկնաբանություններ