ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ազդակ՝ բոլորիս համար

Ազդակ՝ բոլորիս համար
18.02.2026 | 10:16

Եթե Իլհամ Ալիեւի ռեժիմը կարողանում է նույնիսկ Ռուբեն Վարդանյանի նման ՝ միջազգային կապերով, հեղինակությամբ ու ազդեցությամբ հայի նկատմամբ ցուցադրական դատավարություն իրականացնել, ապա խնդիրը մեկ անձի մասին չէ։

Սա ազդակ է բոլորիս համար։

Բայց սա չպետք է վերածվի համազգային ապատիայի։ Ընդհակառակը՝ պետք է սթափեցնի։ Երբ կարմիր գծերը բազմիցս հատվել են, իսկ «միջազգային հանրության» արձագանքները չեն փոխում իրողությունը, պարզ է դառնում՝ անվտանգության գլխավոր երաշխավորը մենք ինքներս ենք։

Խաղաղության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ կա ուժ, կարողություն ու ինքնուրույն որոշում կայացնելու պատրաստակամություն։

Ոչ ոք՝ ո'չ Մոսկվան, ո'չ Վաշինգտոնը, ո'չ Փարիզը, մեր փոխարեն պետություն չի պահելու։

Պետք է վերակազմավորվել, ուժեղանալ, կազմակերպվել եւ պատասխանատվություն վերցնել։ Պետության տերը պետության քաղաքացին է։

Գարիկ Ղազարյան

Դիտվել է՝ 3318

Մեկնաբանություններ