ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում

Որ դեպքերում է հանցագործ խմբավորումը պառակտվում
27.02.2026 | 15:27

Ըստ դասական սցենարի, երբ կա

- արդեն իսկ եղած փողի բաժնեմասերի շուրջ վեճ,

- որևէ գործողությունից առաջ ռիսկերի տարբեր գնահատում, երբ խմբավորման անդամներից մեկը կարծում է, որ ծրագիրը չափազանց վտանգավոր է և պետք է խաղից դուրս գալ,

- անձնական հակասություններ՝ խանդ, հին վիրավորանքներ,

- խմբի անդամներից մեկը արդեն որոշել է «իր խաղը խաղալ»:

Երբ է խումբը սկսում քայքայվել, երբ խմբի առաջնորդի նկատմամբ վստահությունը նվազում է, սկսվում են բաց կամ թաքնված մարտահրավերներ՝ «Դու մեզ մահվան ես տանում» տիպի մեղադրանքներով:

Ռիսկային գործողությունների ժամանակ, երբ գործողության սցենարը խիստ ռիսկային է, ապա խմբի այն անդամը, որն այլևս հետքայլի տարբերակ չի ունենում, որոշում է գնալ մինչև վերջ, ապա մյուս անդամը փորձում է հետդարձ կատարել և դուրս գալ խաղից:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ