ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ

Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ
23.03.2026 | 15:17

Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։

Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումներում՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։

Սա այլևս մեկ միջադեպ չէ։ Սա վարքագծային մոդել է։

Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։

Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը։

Նա պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի, խոսքը կշռի, ոչ թե արձակի, ցավը հասկանա, ոչ թե վիճարկի, հասարակությանը միավորի, ոչ թե բաժանի։

Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։

Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։

Դա պետության գոյութենական խնդիր է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ