ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նիկոլը մանրից քայքայում է տնտեսությունը

Նիկոլը մանրից քայքայում է տնտեսությունը
29.04.2026 | 10:31

Չգիտեմ գիտակցված է դա թե ոչ, բայց փաստ է...

նրա այս երկու աթոռին միաժամանակ նստելը բացսական է ազդում արտադրող և արտահանող ձեռնարկությունների վրա։

Նախ Պռոշյանի կոնյակի վաճառքը կասեցվեց ՌԴ - ում, հիմա Ջերմուկ գրուպի արտադրանքն է «ստուգման» պրոցեսում։

Ծաղիկների արտահանումն էլ կասկածի տակ է։

5-6 օր է պրոպան գազի ծավալները պակասել են՝ գները հասել են աստղաբաշխական թվերի։ Կառավարությունը միայն երեկ արձագանքեց՝ չնայած անհոդաբաշխ մի երկու նախադասությամբ՝ որ չասելուց լավ էր։

Մի երկու ամսից ծիրանի արտահանումն է սկսվում։

Պատկերացնու՞մ եք՝ ինչի առաջ կարող են կանգնել գյուղացիները, եթե արգելվի ծիրանի մուտքը ՌԴ... Նիկոլը թիթեռ է նկարում, է՜է՜է՜, ինչ եմ ասում, անձնագիր է նկարում... ես ընդամենը 4 երկրի անձնագիր եմ տեսել, ոչ մեկի մեջ նման անճաշակ նկարչության չեմ հանդիպել։ Եթե կան մարդիկ որ տեսել են կխնդրեի նշել կոնկրետ որ երկրի անձնագրի մեջ կա նման անհեթեթ նկարչություն։

Ինչևէ, չեմ կարծում բանը հասնի դրան՝ հունիսի 7 -ից հետո կարծում եմ շատ բան կփոխվի։ Բայց մինչ այդ ընդիմությունը հնարավորինս պիտի կարողանա ազդել այս պրոցեսի վրա։

«Армения Армения»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4277

Մեկնաբանություններ