ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հասարակության վրա հերթական անգամ «ծախեց» իր միակ հույս ու ապավեն դարձած ասֆալտը

Հասարակության վրա հերթական անգամ «ծախեց» իր միակ հույս ու ապավեն դարձած ասֆալտը
07.05.2026 | 19:29


Այսօր կառավարության նիստով Նիկոլ Փաշինյանը տվեց իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ Հիմա բացատրեմ․ կառավարության նիստը տևեց 77 րոպե, որից 52 րոպեն հատկացված էր օրակարգում ընդգրկված երեք հարցերից մեկի քննարկմանը։

Այո՛, դուք շատ ճիշտ գուշակեցիք․ ուղիղ 52 րոպե Փաշինյանն ընթերցում էր այն ճանապարհների ու ասֆալտապատված մայրուղիների ցանկը, որոնք հաստատվել էին կառավարության ծրագրով։ Կիլոմետր առ կիլոմետր կարդում էր, թե քանի գծամետր ասֆալտ է փռվել մարզերում, անգամ՝ ամենափոքր համայնքներում։

Փաստացի, Փաշինյանը ևս մեկ անգամ կառավարության նիստը վերածեց անվճար ինքնագովազդի (եթե չգիտեք, ասեմ, որ կառավարության նիստերը հեռարձակվում են նաև Հանրայինի լրատվական ալիքով)։ Սա լավ առիթ էր հասարակության վրա հերթական անգամ «ծախելու» իր միակ հույսն ու ապավենը դարձած ասֆալտը։

Ի դեպ, այստեղ առավել ուշագրավը նույնիսկ ասֆալտի թեման չէ, այլ այն քաղաքական տեխնոլոգիան, որով պետական կառավարման հարթակը վերածվում է նախընտրական շոոուի։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի համար ասֆալտը վաղուց դարձել է ոչ թե զարգացման խորհրդանիշ, այլ քաղաքական գոյատևման գործիք․ մի տեսակ «բետոնե քարոզչություն», որտեղ կիլոմետրերով ճանապարհները պետք է փոխարինեն անվտանգության, դիվանագիտության և պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ հանրային ծանր հարցերին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4201

Մեկնաբանություններ