Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Անվճար ուսուցում

Անվճար ուսուցում
23.01.2015 | 00:20

Բարձրլեռնային սահմանամերձ շրջանների ուսանողներին արտոնություն տրվեց։ Կառավարությունը հաստատեց բարձրլեռնային սահմանամերձ շրջանների ուսանողների, ովքեր ութ տարի բնակվում են այդ տարածքում, անվճար բարձրագույն կրթություն ստանալու մասին իրավունքը։ Բայց, ինչպես ասում են, ամեն լավ բան ունի նաև իր նախապայմանը։ ՈՒսանողները, ուսումն ստանալուց հետո, պարտավոր են հինգ տարի ժամկետով գործուղվել և աշխատել իրենց շրջանում։ Հակառակ դեպքում, եթե գերադասեն մայրաքաղաքի փափուկ կյանքը, ստիպված կլինեն պետությանը վերադարձնել ոչ միայն հինգ տարվա ուսման վճարը, այլև կրթաթոշակը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ