Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սա առաջին հերթին ֆրանսիացիների ինքնահարգանքն է սեփական լեզվի ու ժողովրդի հանդեպ և ապա՝ օտարի

Սա առաջին հերթին ֆրանսիացիների ինքնահարգանքն է սեփական լեզվի ու ժողովրդի հանդեպ և ապա՝ օտարի
23.11.2025 | 18:20

Ազգուրացությունը շատ չափորոշիչներ ունի։ Քանի որ մենք չափից ավելի օտարամոլ ենք դարձել, ուրեմն դիմենք օտարի չափորոշիչին։

Փարիզի Էյֆելյան աշտարակի մուտքի մոտ կա 10 մեծ սյուն, որոնց վրա աշխարհի 10 լավագույն լեզուներով գրված է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ: Դե արի ու մի զարմացիր՝ հենց առաջին սյունին գրված է հայերենով։ Շատ քիչ է ասել, թե սա միայն հարգանք է հայերի ու Հայոց լեզվի նկատմամբ։ Սա առաջին հերթին ֆրանսիացիների ինքնահարգանքն է սեփական լեզվի ու ժողովրդի հանդեպ և ապա՝ օտարի: Լեզուն ուրացողը ազգն էլ կուրանա և հանուն սեփական շահի օտարամոլ կդառնա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Պատվո հուշասյան առաջին զարմանքը ակամա վերածվում է ամոթի՝ մի՞թե ֆրանսիացին ավելի է հարգում մեր լեզուն ու ժողովրդին: Խնդիրը դրանում չէ։ Ինքնաճանաչ և ինքն իրեն հարգողը հարգում է նաև ուրիշ արժանիներին։ Անշուշտ, այդ ազգուրացությունը վերաբերում է ոչ բոլորին։ Այսինքն՝ մենք արժանի ենք հարգանքի, բայց ոտնահարում ենք այդ արժանապատվությունը:Սա արդեն ինքնիրեն չճանաչող կամ արմատները մոռացող չոր ծառ է, որի պտուղը դառն է ու չորացող։

Ազգային կրթությունն է ճշմարիտ ուսուցիչը, չորացող ծառի արմատներն ու սաղարթը կանաչ պահողը․ սովորեք Ուսուցիչ պահել:

Ների՛ր մեզ, Հայոց լեզու:

Վրեժ Սարուխանյան

Դիտվել է՝ 24713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ