Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են…

Ասում են…
27.01.2026 | 13:45

Իրանի ուրանի պաշարների ոչնչացման և զրոյական հարստացմանն անցնելու ԱՄՆ պահանջներն անիրատեսական են։ Հրթիռային ծրագրի և դաշնակիցներին սատարելու վերաբերյալ պայմանները քննարկման ենթակա չեն։

Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին։ Մենք անկախ երկիր ենք և ինքներս ենք որոշում մեր ուղին։

Իսլամական Հանրապետությունը երբեք չի հարձակվել ինքնիշխան պետությունների վրա։ Իրանը գործել է և կգործի բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում։

Պարսից ծոցը Իրանի կենսական շահերի գոտին է։ Հավաքական Արևմուտքի տնտեսությունը կախված է այս տարածաշրջանում նավագնացության անվտանգությունից և ռեսուրսների հոսքից։ Բոլորի շահերից է բխում, որպեսզի ստատուս քվոն պահպանվի։

Աբբաս Արաղչի

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար

Դիտվել է՝ 186330

Մեկնաբանություններ