Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանի փոխկապակցվածությունը բեռ է, որը սերունդների համար վերածվելու է շղթաների

Հայաստանի փոխկապակցվածությունը բեռ է, որը սերունդների համար վերածվելու է շղթաների
04.07.2026 | 13:17

Մինչ միջին և խոշոր պետությունները պայքարում են ինքնաբավ տնտեսություն ստեղծելու համար, մինչ պայքար է ինքնաբավ տնտեսության մոդելի համար, Հայաստանին պարտադրում են փոխկապակցվածություն։ Փոխկապակցվածության մոդելը հակասում է տնտեսության ինքնաբավության մոդելին։

Խորհրդային միությունը հենց փոխկապակցվածության մոդել էր ստեղծել, որպեսզի ԽՍՀՄ անդամ պետությունները չկարողանան անկախանալ, իսկ անկախանալու դեպքում տնտեսապես կործանվեին։

1990-ականներին, Անկախության շարժումը բախվեց հենց ԽՍՀՄ միութենական հանրապետությունների փոխկապակցվածության մոդելի հետ` աղետալի հետևանքներ առաջացնելով անկախացող պետությունների համար։

Ժամանակակից փոխկապակցվածությունը չունի ստաբիլիզացնող բաղադրիչ։ Հայաստանը ադրբեջանական և թուրքական տնտեսական, լոգիստիկ, էներգետիկ, ֆինանսական և այլ համակարգերին փոխկապակցվելով չի ունենալու ստաբիլիզացնող բաղադրիչ, քանզի չկա այնպիսի բան, ինչը ունի միայն Հայաստանը` միակ ծովային ճանապարհ, միակ էներգետիկ հաբ, միակ նավթ կամ գազ արտահանող, դոմինանտ արտադրական հզորություն, մեծ ժողովրդագրական ռեսուրսներ և այլն։ Փոխարենը Ադրբեջանը կասպիական հարստության խցանն է կամ բանալին, իսկ Թուրքիան դեպի ծով տանող, դոմինանտ տնտեսություն, ռազմա-քաղաքական հզորություն, ռազմավարական նպատակներ ունեցող դերակատար է, որն անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանը շրջանցել Վրաստանի կամ Իրանի միջոցով։

Հայաստանի փոխկապակցվածությունը բեռ է, որը սերունդների համար վերածվելու է շղթաների։

Քաղաքական ռեալիզմը և աշխարհագրության քաղաքականությունը կոշտ են, սառը, երբեմն դաժան, բայց` ռացիոնալ և գետնի վրա եղած իրականությանը համահունչ։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4524

Մեկնաբանություններ