-
12.04.2018|
21:33
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների ակցիայի վերաբերյալ. «Մոտ 10 քաղաքացիներ արդեն 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայի և Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում՝ փակելով հետիոտնային անցումը:
-
12.04.2018|
21:31
«Մերժիր Սերժին» նախաձեռնության 6 ցուցարարներ այսօր անսպասելիորեն վրան խփեցին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում և մտան դրա մեջ՝ հայտարարելով, որ նստացույց են անում:
-
12.04.2018|
21:28
Այսօր արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն՝ որպես մեծ կուսակցություն, չի կարող վարչապետի մեկ թեկնածու ունենալ, նրանց թիվը շատ է:
-
12.04.2018|
11:51
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում Freedom House-ի եզրակացությունը, թե Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:
-
12.04.2018|
11:47
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի որոշմանը եւ կողմ կքվեարկի` ծանոթների շրջանում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
-
12.04.2018|
11:42
Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ` պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ երեկ հրապարակած զեկույցում անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:
-
12.04.2018|
09:32
Ապրիլի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանը նորաօծ նախագահ Արմեն Սարգսյանին իր ու կառավարության հրաժարականը ներկայացնելուց առաջ հայտարարեց, որ ապրիլի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են վարչապետի հարցը:
-
12.04.2018|
00:34
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համաձայն չէ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, թե իրենից հիասթափվել են։
-
11.04.2018|
18:47
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 11-ին ստորագրել է հրամանագիր Արա Ալեքսանյանին հասարակական հիմունքներով Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
-
11.04.2018|
11:28
Հասարակության կարծիքն իմանալու համար «Պանարմենիան» մեդիահոլդինգի նախաձեռնությամբ էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվել: