2017-ի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում:
«Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ։
Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկին՝ Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին:
Դաշինքների քաղաքական վերադասավորումները ավելի լուրջ անակնկալների, զարմանալու առիթներ են տալիս, քան իմ՝ այսօրվա և 2 տարի առաջ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ տված մեկնաբանությունների տարբերությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ իր հայտարարությանը:
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Սեյրան Օհանյանի դուրս գալը իշխանական համակարգից կուսակցությունից դուրս գալ չէր»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է ՝ չնայած իր Facebook-յան ակտիվությանը, նա այդքան ժամանակ չունի հետևելու պաշտպանության նախկին նախարարի Facebook-յան էջին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Եվրամիության նպատակն է 2017-ը կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնելը՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի բացման շրջանակում։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...