-
26.01.2017|
16:01
ՀՀԿ-ն մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
26.01.2017|
15:59
Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի նիստում միաձայն կայացված որոշման համաձայն, ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն:
-
26.01.2017|
10:13
Կրթության և գիտության նախարարությունն առաջիկա օրերին կհրապարակի ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման թեստը՝ ասել է կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
-
26.01.2017|
10:04
ՌԴ-ում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչների հետ և ներկայացրել է ՀՀ կառավարության 100-օրյա գործունեության ամփոփումը, իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հատկանշելով ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերը։
-
25.01.2017|
17:28
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարում է, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին:
-
25.01.2017|
15:52
«ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից դեռ դիմում չենք ստացել, եթե այդքան շատ եք անհանգստացած, զանգեք իրենից հարցրեք»,- կեսօրին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
25.01.2017|
15:49
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:
-
25.01.2017|
12:39
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իսկական քաոսային վիճակ է ներքաղաքական կյանքում։ Իշխանության երեկվա պաշտոնյան այսօր ջերմեռանդորեն քննադատում է գործող իշխանությանը և հայտարարում, թե պայքարելու է նրա դեմ։
-
24.01.2017|
23:42
Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի որդին և կինը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դիմում են գրել ՀՀԿ անդամությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
24.01.2017|
23:37
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան: