-
21.02.2017|
12:22
Լույս է տեսել ռուսաստանաբնակ բանաստեղծ ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ (ԳԱՐՄԱՐ) բանաստեղծական անդրանիկ ժողովածուն: Գիրքը վերնագրված է «Բանաստեղծություններ»:
«Ազատություն», «Վրեժը», «Ես նա եմ գուցե», «Հայրենահոտ աղջկան», «Աներկինք եմ» և այլ գործերում հեղինակն ընդգծում է երիտասարդի զգացողությունն ու դիրքորոշումը նոր ժամանակների մի շարք խնդիրների հանդեպ:
-
21.02.2017|
12:14
«Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. hայ որբերի հուշերը» գիրքը ընթերցողի սեղանին է: Գիրքը հեղինակել է բանաստեղծի ծոռը` գրականագետ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ: Լույս է ընծայել «Անտարես» hրատարակչությունը:
-
20.02.2017|
15:32
Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
-
20.02.2017|
13:56
Ս/թ մարտի 5-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
-
18.02.2017|
14:00
Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակներում ներկայացվել են Հարո Ստեփանյանի կամերային ստեղծագործությունները։ Երկու բաժնից կազմված երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի դաշնամուրի համար գրված պրելյուդները և ռոմանսները։
-
18.02.2017|
12:22
«Գրականություն» ֆեյսբուքյան խումբը երեք տարեկան է: «Գարնանն ընդառաջ» խորագրի ներքո շուտով տեղի կունենա հոբելյանական ցերեկույթ: Սպասվում է յուրատեսակ հանդիպում էջի ընթերցողների, ճանաչված գրողների և արվեստագետների հետ: Զրուցակիցս գրականագետ-գրաքննադատ, խմբի հիմնադիր ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆՆ է:
-
18.02.2017|
12:18
Սիրված ռուս երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին ժամը 19:00-ին համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: Երեկոյի ընթացքում հայ հանդիսատեսը կվայելի սիրված ստեղծագործություններ` կենդանի կատարմամբ:
-
17.02.2017|
13:00
Փետրվարի 18-ին, ժամը-ին 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգը նվիրված է Ժան Տեր-Մերկերյանի հիշատակին: Ծրագրում` Յ.Ս.Բախ, Հայդն, Սեն-Սանս:
-
17.02.2017|
12:57
Մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:
-
17.02.2017|
12:55
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում, փետրվարի 18-ին, ժամը 17:00-ին, Երեվանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Անտրա և Նորմունդս Վիկսնե» դաշնամուրային դուետի մենահամերգը ՝ նվիրված Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին: