01.07.2016|
09:27
Քո այդ Երկնային ճանապարհին հետ նայիր մի պահ՝ բան չթողեցի՞ր կիսաճամփիդ: Մենք այսօր հրաժեշտի կհավաքվենք քեզ մոտ: Դու գնում ես, և մեր հուշերում անտես, բայց և ամուր ու տիրական գալիս-տեղավորվում է պարզ, ուղղամիտ, միամտության աստիճանի պարզախոս ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ՝ Հրաչօն (դու այսպես էիր գրում քո անունը):