Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, «Սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, պրոֆեսոր ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ծննդյան 85-ամյակին։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) քսանամյա հոբելյանին նվիրված համերգ: Կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը:
Այսօր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի «Լինելության այբուբեն…» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 4-ը:
Հույն ժողովուրդը ոչ միայն հզոր քաղաքակրթության ստեղծողն է, աշխարհի հրաշալիքներից մի քանիսի հեղինակն ու Օլիմպիական խաղերի հիմնադիրը։ Նա նաև լավ ընկեր է ու սրամիտ խորհրդատու՝ ամեն օրվա համար։
Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը բացել է իր դռները: Տուն-թանգարանի ցուցադրության ձևավորման համար թանգարանային առարկաներն ընտրվել են ՀՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերից:
ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորում է հայ նորագույն գրականության պատմության շրջադարձի հերոս Փիթեր Բալաքյանին` «Օզոնային օրագիր» ժողովածուի համար Պուլիցերյան մրցանակի արժանանալու առթիվ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի՝ «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այսօր Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
Հայ դիրիժորական արվեստի պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի 2-րդ կեսից և կապված է հայկական առաջին օպերաների, օպերետների հեղինակ Տիգրան Չուխաջյանի գործունեության հետ։
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...