-
14.02.2016|
15:32
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյան Արծրունին ինձ համար բացահայտվեց «Արտավազդ» պատմվածքով՝ շնորհիվ համացանցի: Ավելի ուշ ունեցա հեղինակի երկու՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» և «Մոյրաների նոթատետրից» գրքերը խորությամբ ճանաչելու բարեպատեհությունը:
-
13.02.2016|
13:02
Բրիտանական խորհուրդը, Beeline-ը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Երևանում և ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:
-
13.02.2016|
11:30
Փետրվարի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում
Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործությունները։
-
12.02.2016|
14:25
Փետրվարի 14-ին երաժշտասերներին յուրահատուկ անակնկալ է սպասում: D’Black Blues Orchestra նվագախումբը (ղեկավար և մենակատար` Վլադիմիր Ավետիսյան) կներկայացնեն բացառիկ համերգ`նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին:
-
12.02.2016|
12:26
Պատանիներին հասցեագրված «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուն ստեղծվել է «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքում:
-
12.02.2016|
12:12
Ըստ երաժշտական հանրագիտարանի՝ «մոտետը» բազմաձայն երաժշտության ժանր է։ Այն գոյացել է 12-րդ դարում Ֆրանսիայում և մինչև 16-րդ դարը մնում էր որպես հոգևոր և աշխարհիկ բազմաձայն (պոլիֆոնիկ) երաժշտության հիմնական ժանր։ Ֆրանսերեն «մոտ» արմատը նշանակում է խոսք։
-
12.02.2016|
12:06
Հիացմունքով, հիշողությունների խոր ցավով, կսկիծով դիտեցի պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ու նկարահանող խմբի «Փրկության քարտեզ» ֆիլմը:
-
12.02.2016|
12:05
Երբ «Փրկության քարտեզ» ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հնարավորություն ընձեռեց դիտելու կինոնկարը, հոգեպես տակնուվրա եղա: Իսկ երբ տեսա, որ Հեդվիգ Բյուլը չփրկված հայ երեխաների նման ինքն էլ գերեզման չունի, աչքերս արցունքոտվեցին:
-
12.02.2016|
11:39
Տևական դադարից հետո Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) վերաբացվել է սփյուռքահայ արվեստագետ, հավաքորդ, Երևանի պատվավոր քաղաքացի, լուսահոգի Մարկոս Գրիգորյանի բազմաբնույթ, շքեղ հավաքածուն ներկայացնող «Միջին Արևելքի արվեստ» հիմնական ցուցադրությունը:
-
12.02.2016|
11:35
Տունը գյուղի ծայրին էր, գյուղը՝ աշխարհի։ Տան մուտքը պահակում էր մեծ ժանգաթաթախ կողպեքը։ Երբվանի՞ց էին նրան վստահել այդ գործը, հազիվ թե որևէ մեկը կարողանար մտաբերել։