-
23.02.2015|
12:57
Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը։ Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
-
22.02.2015|
15:34
Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոպոեմի վարպետի, կինոգեղագետի, Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար:
-
21.02.2015|
12:15
Փետրվարի 20-ին` ժամը 18:00-ին, «Դալան» արվեստի ցուցասրահում կբացվի Հարություն Սամուելյանի գրաֆիկական աշխատանքների (մատիտ, ջրաներկ, վիմագրություն, խառը տեխնիկա և այլն) անհատական ցուցահանդեսը:
-
20.02.2015|
18:36
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ։
-
20.02.2015|
12:15
Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Հանրային տան Սմետանայի հանրահայտ դահլիճում ղեկավարել է Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ժամանակին Պրահայի ռադիոյի այս նվագախմբի հետ հանդես են եկել նաև Արամ Խաչատրյանն ու Քշիշտոֆ Պենդերեցկին:
-
20.02.2015|
12:13
Այս տարվա փետրվարի 21-ին լրանում է խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկի, հայազգի ականավոր ռեժիսոր Լև Կոնստանտինի Ատամանովի (Լևոն Ատամանյան) ծննդյան 110-ամյակը։
-
20.02.2015|
00:21
«Իրատես de facto»-ի հյուրն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԷԴՈՒԱՐԴ ՍԱԴՈՅԱՆԸ
-
18.02.2015|
19:30
Հայաստանը մասնակցել է Մինսկի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին՝ ներկայացնելով 100-ից ավելի գրքեր՝ ալբոմային, գեղարվեստական, գիտահանրամատչելի, մանկական:
-
17.02.2015|
17:19
Ռոք երգիչ, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇԸ երաժշտասերների դատին է հանձնում «Ես կգամ» երգի ձայնագրությունը: Երգը գրվել է 2012-ին, խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է: «Ես կգամ»-ը հնչել է համերգների ժամանակ` առաջին իսկ օրից մեծ արձագանքի արժանանալով:
-
17.02.2015|
12:39
Իր 85-ամյա հոբելյանը Ռոբերտ Մանուկյանը նշեց Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի մեծ ցուցասրահում բացված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսով։ Վարպետ գեղանկարիչն ու գրաֆիկը գեղանկարչական և գրաֆիկական բազմաթիվ աշխատանքների հետ անակնկալ էր պատրաստել արվեստասեր հանրության, արվեստաբանների և գործընկերների համար, ներկայացնելով իր շարժանկարները։