-
06.02.2015|
13:05
«Կայարան» գրական ակումբի նախաձեռնությամբ 2012-ից ընթերցասերների ուշադրությանն է ներկայացվում հայ արձակագիրների համանուն տարեգիրքը: Այս տարի առանձին գրքով ներկայացվել են նաև երիտասարդ գրողները:
-
06.02.2015|
13:03
Ինչո՞վ են պայմանավորված երգարվեստում առկա խնդիրները: Հաջողվա՞ծ են հեռուստատեսային երաժշտական նախագծերը: Ի՞նչ ճանապարհ են անցնում բարձրարժեք ստեղծագործությունները:
-
06.02.2015|
12:43
Ցեղասպանության պատճառների ու հետևանքների պատմության գեղարվեստական փաստ դառնալու անհնարինությունը վիճարկելու ապացույց է ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻ «Մասիսները» վիպակը: 2004-ին գրված վիպակը հագեցած է պատմական փաստերով ու լիովին կարող է համարվել փաստավավերագրական, այդուհանդերձ՝ պատմական փաստաթղթերը պատկերը համապարփակ դարձնելու նպատակ ունեն:
-
06.02.2015|
12:41
«Իրատես de facto»-ի հյուրն է կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ: Այս տարի լրանում է նրա 85-ամյակը: Դեռ տարեսկիզբն է, հուսանք, որ այդ հոբելյանը կարժանանա պատշաճ վերաբերմունքի:
-
06.02.2015|
12:26
«Դերենիկ Դեմիրճյանի գրականությունը տալիս է բավական հիմքեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անդրադառնալու իր ստեղծագործությանը և իր անձին»,- այս մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ:
-
05.02.2015|
13:10
Փետրվարի 4-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
-
04.02.2015|
13:20
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
-
03.02.2015|
13:46
Փետրվարի 4-ին, ժամը 19.00-ին ավանդական «Կինոչորեքշաբթի»-ի շրջանակում «Նարեկացի» արվեստի միությունը կներկայացնի ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Հիշողության ֆիլմադարան» վավերագրական ֆիլմը՝ նվիրված լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին:
-
03.02.2015|
12:59
Անգլերենի ուսուցման բնագավառում իր գործունեությամբ և հեղինակած գրքերով հայտնի Ջիմ Սքրիվեները Բրիտանական խորհրդի հրավերով Հայաստան կժամանի փետրվարի 13-15-ը և կանցկացնի բաց դասախոսություններ անգլերենի ուսուցիչների, դասախոսների, մասնագետների, ուսանողների և անգլերենի դասավանդմամբ հետաքրքրվողների համար:
-
03.02.2015|
12:11
Ճակատագրի գաղափարը վաղուց է ալեկոծել ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍԻՆ: Քսան տարեկանում ստեղծված դաշնամուրային 3-րդ սոնատի տրիոլային դարձվածներում արդեն իսկ արձագանքվում են ճակատագրի հարվածները: