-
25.01.2015|
15:27
Հենրիկ Մալյանի անվան թատրոնում երեկոն գրական էր: «Անտարես» հրատարակչությունն ընթերցասերների դատին ներկայացրեց «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույսընծայված Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» (թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի) և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» (թարգմանությունը՝ Կառլեն Մատինյանի) հանրահայտ գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
-
24.01.2015|
14:34
«Էդիթ պրինտ» հրատարակչությունն ու «Կայարան» գրական ակումբը ներկայացնում են «Երիտասարդ գրողների անթոլոգիան»:
-
23.01.2015|
14:11
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):
-
23.01.2015|
13:28
Նշենք, որ ՀՊՖՆ-ն այսուհետ անվանվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ):
-
23.01.2015|
12:59
Որքան բծախնդիր ու պահանջկոտ էր այն կոմպոզիտորը, որն իր օպերայի լիբրետիստի հետ բովանդակությունը քննարկելիս հարցրել էր. «Իսկ այդ ժամանակ ձիեր գոյություն ունեի՞ն»։
-
23.01.2015|
12:31
«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայության ղեկավար ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ: Մեր զրույցի առիթը նրա «Էրգրականչ» իրապատում պատմվածքների ժողովածուն է, որում ընդգրկված գործերը ծանոթ են մեր թերթի ընթերցողին:
-
22.01.2015|
14:57
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-ի առաջին համերգը նվիրված է Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Հունվարի 23-ին՝ ժամը 19:00-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կհնչի Բրամսի Ջութակի կոնցերտը՝ 15-ամյա ջութակահարուհի Լառա Բոշկորի (Գերմանիա) կատարմամբ:
-
21.01.2015|
14:56
Հունվարի 20-ին խորհրդանշական մի վայրում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյակին։
-
20.01.2015|
13:50
Հայտնի են ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները: Առաջին մրցանակին է արժանացել Հովիկ Սարդարյանը (21 տարեկան, Հայաստան), երկրորդ մրցանակը ստացել է Ֆան Գորդոն Դիք-լուն (26 տարեկան, Հոնկոնգ) և երրորդ մրցանակը` Ռիչարդ Մելքոնյանը (24 տարեկան, Մեծ Բրիտանիա):
-
20.01.2015|
13:07
Արցախի պետական կամերային նվագախմբի տարեվերջյան համերգը (դեկտեմբերի 26-ին) Ստեփանակերտում նվիրված էր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին։