-
29.12.2014|
23:17
«2014 թվականը դժվար, հագեցած, ձեռքբերումներով, նվաճումներով լի տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Տարվա առաջին համերգը նվիրված էր Քշիշտոֆ Պենդերեցկուն. երիտասարդական նվագախումբը բացեց Պենդերեցկու օրերը Հայաստանում՝ նվիրված երաժշտի 80-ամյա հոբելյանին»,- այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
-
29.12.2014|
13:13
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, հունվարի 5-ին և 9-ին` ժամը 19:00-ին, ելույթ է ունենալու իրանական «Վասլե Յար» ավանդական երաժշտության համույթը:
-
27.12.2014|
14:17
«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը աշխատանքներ է տանում նոր` «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ:
-
27.12.2014|
14:11
Կյանքի 67-րդ տարում վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:
-
27.12.2014|
13:33
Օպերայի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը կրթօջախներում» նախագծի շրջանակներում երեկ Օպերային թատրոնում տեղի ունեցավ Երևանի երաժշտական №13 հատուկ դպրոց-ինտերնատի սաների փողային կազմի և Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի փողային կազմի համատեղ համերգը, որը կրում էր «Սիմֆնիկ ապաքա» խորագիրը:
-
26.12.2014|
13:10
Ինչ ֆիլմեր են նախընտրում դիտել կինոթատրոն հաճախողները: irates.am-ի այս հարցին ի պատասխան «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ կինոթատրոնի ֆիլմացանկում սովորաբար ընդգրկվում են տարբեր ժանրի ֆիլմեր.
-
25.12.2014|
11:06
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վերծանել և թվայնացրել է հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները՝ սկիզբ դնելով Հայֆիլմ նոն ստոպ նախագծին։ Ստեղծագործությունները, որոնք մոռացության մատնվելու վտանգի առջև էին, կշարունակեն կատարվել և հաճույք պատճառել մեր երաժշտասեր հանդիսատեսին։
-
23.12.2014|
18:32
Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ներկայացնում են մեծանուն դիրիժոր և խմբավար Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգը: Կհնչեն Հախինյան՝ «Սայաթ-Նովա» կանտատ, Շուբերտ՝ Կանտատ, Վերդի՝ Ազգերի հիմնը և Բեթհովեն՝ Ֆանտազիա դաշնամուրի և նվագախմբի համար:
-
23.12.2014|
11:47
Համազգային պետական թատրոնը 2015-ին հյուրախաղերով հանդես կգա Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: Կներկայացվեն «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի», «Շխոնց Միհրան», «Ամենալավ տունը» ներկայացումները:
-
23.12.2014|
11:10
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը 2013-ին հայտարարել էր «Լևոն Շանթ» խորագիրը կրող թատերգության մրցույթ: Հայ ժամանակակից դրամատուրգների ներկայացրած 51 պիեսներից լավագույններն ամփոփվեցին «13 պիես» ժողովածուի մեջ: