«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պակիստանցուն ամբոխն աստվածամերժության համար այրել է

Պակիստանցուն ամբոխն աստվածամերժության համար այրել է
05.07.2012 | 12:06

Պակիստանում ոստիկանական տեղամասից ամբոխը բռնի կերպով դուրս է բերել աստվածամերժության մեջ մեղադրվող մի մարդու և այրել նրան խարույկի վրա։ Այդ մասին հայտնում է Պակիստանի իշխանությունը։ Տղամարդը գտնվելիս է եղել ոստիկանական տեղամասում, որտեղ նա բերման է ենթարկվել Ղուրանն այրելու կասկածանքով։ Դեպքը տեղի է ունեցել Բախավալպուր քաղաքում։ Ականատեսների խոսքով՝ այրմանը հետևել են հարյուրավոր մարդիկ, այն դեպքում, երբ կրակի մատնված տղամարդն օգնություն էր խնդրում։
Պակիստանի օրենքներով աստվածամերժության համար մեղավոր ճանաչվածները ենթարկվում են մահապատժի, սակայն գործը դրան շատ հազվադեպ է հասնում։ Ոստիկանությունը հայտարարել է, որ հիմնվելով տեղի բնակչության վկայությունների վրա, Ղուրանն անարգելու համար բերման է ենթարկվել մի տղամարդ։ Սակայն շատ շուտով ոստիկանական տեղամասի մոտ հավաքվում են հազարավոր զայրացած մարդիկ, և ոստիկանությունն անգամ չի հասցնում հետաքննություն սկսել բողոքների փաստի առնչությամբ։

Դիտվել է՝ 2352

Մեկնաբանություններ