Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
20.07.2012 | 04:13

...թե Վարդան Օսկանյանից ԲՀԿ-ում բավականին խուլ դժգոհություն կա` կապված Civilnet կայքի հետ, ուր «Պալաչի» խնդիրը «մոշչնի ռասկրուտկա» է արվել: ԲՀԿ-ում կարծում են, որ դա «Չեմբեռլենի պատասխանն էր միջազգային հանրությանը». այն է` Օսկանյանի «ցասման վրեժն» էր` ընդդեմ ԲՀԿ-ի, որովհետև ԲՀԿ-ն այդպես էլ «ոևէ» հայտարարություն չընդունեց ԿԳԲ կանչվող, Արևմուտքից` մորմոններից փողեր ստացող, վասն ԲՀԿ-ի ծախսող Օսկանյանի «լվացքի» և լվացարարության ժխտման մասին:

Դիտվել է՝ 5585

Մեկնաբանություններ