Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են...

Ասում են...
30.07.2012 | 18:09

...թե անպարկեշտ օլիգարխների պաշտպանության «սուրբ» գործը իշխանությունները դրել են Արտաշես Գեղամյանի վրա։ Նախագահականին մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ, այդ միտքը ծագել է այն բանից հետո, երբ Արտաշես Գեղամյանը ջանասիրաբար և անձնուրաց պաշտպանեց Ռուբեն Հայրապետյանին։

Դիտվել է՝ 4118

Մեկնաբանություններ