Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բահրեյնում արգելել են բողոքի ակցիաները

Բահրեյնում արգելել են բողոքի ակցիաները
30.10.2012 | 15:58

Բահրեյնի իշխանություններն արգելել են հասարակական ցանկացած միջոցառում, բողոքի ցույց այն բանից հետո, երբ հակակառավարական հանրահավաքները վերջին շրջանում հանգեցրին ոստիկանության հետ բախումների։
Բահրեյնի Թագավորության ներքին գործերի նախարար Շեյխ Ռաշիդ Խալիֆան հայտարարել է, որ խոսքի ազատության իրավունքի չարաշահումներն այլևս շարունակվել չեն կարող։ Բողոքի ակցիաները թույլ կտրվեն միայն այն դեպքում, երբ տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակը բավարար կլինի ազգային միասնությունը պահպանելու համար։

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ