Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պակիստանում գրոհայինները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա

Պակիստանում գրոհայինները հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա
10.12.2012 | 15:04

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոստիկանական տեղամասի վրա կատարված հարձակումից ավելի քան 6 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է Բաննու քաղաքի ոստիկանությունը, հարձակվողները ոստիկանական տեղամասի վրա կրակ են բացել ականանետներից և ավտոմատներից։
Մարտերը տևել են մոտ մեկ ժամ։ Փոխհրաձգության հեևանքով զոհվել են երեք ոստկան և երեք քաղաքացիական անձ, ովքեր դուրս էին եկել մոտակայքում գտնվող մզկիթից։
Որոշ տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները։

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ