Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԱՄՆ-ն նոր պետքարտուղար ունի

ԱՄՆ-ն նոր պետքարտուղար ունի
22.12.2012 | 14:35

ԱՄՆ պետքարտուղար է նշանակվել Ջոն Քերին։ Այդ մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Մինչ այժմ Քերին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի ղեկավարն էր։ Ենթադրվում է, որ արտաքին գերատեսչության ներկա ղեկավար Հիլարի Քլինթոնը պաշտոնին հրաժեշտ կտա մյուս ամիս։ Նա բազմիցս է հայտնել պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին՝ պատճառաբանելով աշխատանքային խիստ զբաղվածությունը։
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածությունը պետք է հաստատի Կոնգրեսը։

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ