ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մեղավորը նորից ռուսներն են

Մեղավորը նորից ռուսներն են
25.12.2012 | 23:15

«Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնն ազատվել է պաշտոնից: World affairs պարբերականը հաղորդել է, որ որոշումը կայացվել է Հեռարձակման հարցերով ղեկավարների ամերիկյան խորհրդի դեկտեմբերյան նիստում: Քորնին առաջարկվել է պաշտոնավարել մինչև փետրվար, սակայն նա նախընտրել է արձակուրդ գնալ: Սթիվեն Քորնի պաշտոնանկության պատճառը դարձել են ռադիոկայանի ռուսական ծառայությունում առաջացած խնդիրները: Ռուսական ծառայության ղեկավար Մաշա Գեսենը աշխատանքից ազատել է խմբագրակազմի հիմնական աշխատակիցներին, որից հետո կայքի այցելությունները եռակի կրճատվել են: Հեռարձակման հարցերով ղեկավարների ամերիկյան խորհրդի անդամ Վիկտոր Էշը ասել է, որ Քորնը աշխատանքի կազմակերպման կոպիտ սխալներ է թույլ տվել և լիակատար անկման է հասցրել մոսկովյան գրասենյակը:

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ