Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հարձակում փախստականների ճամբարի վրա

Հարձակում փախստականների ճամբարի վրա
05.01.2013 | 15:40

Երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել անհայտ մարդկանց կողմից արևելյան Քենիայում փախստականների ճամբարի վրա կատարված հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, դա աշխարհում փախստականների ամենամեծ ճամբարն է։ Այն գտնվում է Սոմալիի ճամբարից ոչ հեռու։ Ականատեսները նշում են, որ փախստականների ճաշարանում նաև ռումբերի պայթյուններ են տեղի ունեցել։

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ