Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արամ Հարությունյանը ևս վճարեց ընտրագրավը

Արամ Հարությունյանը ևս վճարեց ընտրագրավը
08.01.2013 | 22:56

ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու կմասնակցի Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ հունվարի ութին նա ԿԸՀ է ներկայացրել ութ միլիոն դրամ ընտրագրավը մուծելու կտրոնը: Առաջադրված տասնհինգ թեկնածուներից ութը ներկայացրին գրանցմանն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, Անդրիաս Ղուկասյանը: Ընտրագրավը չվճարած թեկնածուներին Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ԿԸՀ-ն քառասունութ ժամ է տվել փաստաթղթերը լրացնելու համար: Ընտրագրավը չեն վճարել ինքնառաջադրված թեկնածուներ Ռոբերտ Ահարոնյանը, Մհեր Հայրապետյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Ռուբեն Ավազյանը:

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ