ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հավիտենական պետությունը

Հավիտենական պետությունը
22.01.2013 | 11:47

Երկրորդ անգամ պաշտոնակալությունից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է 17 նահանգի անկախության խնդրագիրը: ԱՄՆ-ից ուզում են անկախանալ Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Հարավային և Հյուսիսային Կարոլինաների, Ալաբամայի, Լուիզիանայի, Միսուրիի, Տեխասի և այլ նահանգներ: Բարաք Օբամայի պատասխանը մեկ հիմնավորում ունի` ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը երկիրը ստեղծել են որպես հավիտենական պետություն:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ