ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Գազանանոցը՝ գազանանոց, բայց առյուծը մնում է առյուծ

Գազանանոցը՝ գազանանոց, բայց առյուծը մնում է առյուծ
22.01.2013 | 16:54

Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Պատճառը եղել է ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան:

«Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց եւ անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 7307

Մեկնաբանություններ