ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր սերունդը սկսել է հարցեր տալ Թուրքիայում

Նոր սերունդը սկսել է հարցեր տալ Թուրքիայում
16.02.2013 | 18:31

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին ընդունել է թուրքական լրատվամիջոցների թղթակիցների: Նա ողջունել է թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան և կարեւորեկ նման նախաձեռնությունները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից: Տւկին Նաղդալյանը գտնում է, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել:
Ծավալված հարցուպատասխանի ժամանակ թուրք լրագրողներից մեկն իր զարմանքն արտահայտեց, որ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել, իսկ փողոցներում այդքան հանգիստ է, խաղաղ. ոչ մի անկարգություն չի նկատել: ԱԺ փոխնախագահն ի պատասխան նշեց, որ դա այն մեծ աշխատանքի վկայությունն է, որ Հայաստանում կատարվել է ժողովրդավարության ճանապարհին:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Թուրքիայի քայլերին ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլեւ հենց թուրք ժողովուրդը: Նա տեղեկացրեց թուրք լրագրողներին, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում, չնայած բազմիցս հանելու առաջարկ է հնչել: Հերմինե Նաղդալյանը շեշտեց՝ Թուրքիան Եվրոպայի միակ երկիրն է, որ փակ սահմաններ է պահում մեկ այլ երկրի հետ, եւ միաժամանակ հույս հայտնեց, որ թուրք հասարակության նոր սերունդը խնդրին ի վերջո այլ կերպ կնայի:
"Թըդեյս Զաման"-ի թղթակից Մուստաֆա Էդիբ Յիլմազը նշեց, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թ. դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ