Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կհասկանան իրար

Կհասկանան իրար
25.02.2013 | 19:48

«Իրատես de facto»-ն ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց` սպասելի՞ էր, արդյոք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:

«Յուրաքանչյուր կոչին պետք է շատ նորմալ վերաբերվել և ենթադրություններ անելու փոխարեն հետևել գործընթացներին: «Ժառանգությունը» հայտարարել է, որ գործելու է օրենքների շրջանակներում, իշխանությունն էլ հայտարարել է, որ հարգում է ընդդիմության` երթեր ու հանրահավաքներ անելու իրավունքը: Ես չեմ կարծում, որ պետք է կողմերից մեկին խորհուրդներ տալ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը, իր շահերը, իր խնդիրները, և նպատակահարմարությունից ելնելով էլ կարող է անել կամ չանել հայտարարություն»,- արձագանքեց Սամվել Նիկոյանը:
Պարոն Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իր այս քայլով ԲՀԿ-ն հավակնում է իշխանության և ընդդիմության միջև բուֆերի դեր ստանձնելուն:
«Կարծում եմ` «ժառանգություն» և «Հանրապետական» կուսակցությունները կարող են իրար հետ նստել և լուծումներ փնտրել, քննարկել»,- ասաց հանրապետական պատգամավորը:

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ